ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հաղթել է միայն «Միկան»

Հաղթել է միայն «Միկան»
26.04.2016 | 10:35

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրում «Ալաշկերտը» Կապանում ոչ-ոքի՝ 2:2 է խաղացել «Գանձասարի» հետ: Ոչ-ոքի արդյունք է գրանցվել նաև «Բանանց»-«Փյունիկ» դիմակայությունում՝ 1:1: Միակ հաղթանակը տոնել է «Միկան»՝ 4:0 խոշոր հաշվով պարտության մատնելով «Արարատին»:

Առաջատարը շարունակում է մնալ «Ալաշկերտը», որի անվան դիմաց գրանցված է 46 միավոր: Երկրորդը «Փյունիկն» է, երրորդը՝ «Շիրակը»: Նրանք ունեն 39-ական միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ